կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հիմա եթե Լաչինի միջանցքը բացվի, դա Հաագայի դատարանի որոշմամբ բացվե՞ց, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով. ԱԳ նախկին նախարար

Հիմա եթե Լաչինի միջանցքը բացվի, դա Հաագայի դատարանի որոշմամբ բացվե՞ց, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով. ԱԳ նախկին նախարար

Ադրբեջանը չի բանակցում խաղաղության համար, նա բանակցում է պատերազմում ձեռք բերած իր ավարը օրինականացնելու, ֆորմալիզացնելու եւ դրան միջազգային ճանաչում տալու համար:

Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմի  վախը, որ մեր մեջ սերմանել ենք, դա Ադրբեջանի ձեռքին դարձել է մի այնպիսի զենք, որով մեզ սպառնում է եւ պարտադրում է իր կամքը: Վերջին վկայությունը Ռուբեն Վարդանյանի ազատումն է:

Մենք ջրեցինք այն հաջողությունը, որ վերջին օրերին ունեցանք: Ռուբեն Վարդանյանի գնալով, ենթադրում եմ, պայմանն այն էր, որ Ադրբեջանը պետք է սահմանը բացի, բայց նույն Ռուբեն Վարդանյանին դուրս մղելու օրը եղավ միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Հիմա եթե Լաչինի միջանցքը բացվի, դա դատարանի որոշմամբ բացվեց, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով: Մենք Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելով ջրեցինք այդ ձեռքբերումը, որ ունեցանք միջազգային դատարանում»,-ասաց նա:

  • Կիսվել: