չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀԿ նիստն աննախադեպ երկար է տևել․ մանրամասներ․ «Հրապարակ»

ՀՀԿ նիստն աննախադեպ երկար է տևել․ մանրամասներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՀՀԿ գրասենյակում կայացած նիստն աննախադեպ երկար է տեւել՝ ավելի քան 4 ժամ: Թե ինչ են քննարկել նիստի ընթացքում, փակագծեր չբացեցին: Ասացին` օրակարգում Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի ամփոփումն էր, քաղաքական գնահատականներ են ձեւակերպել, անդրադարձել են ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ Ազգային կոմիտեի ձախողմանը: Նաեւ ծրագրել են, թե որ ուղղությամբ պետք է ՀՀԿ-ականներն ակտիվություն դրսեւորեն։ Հիմնական ուղղությունները լինելու են երկուսը՝ Հայաստանում քաղբանտարկյալների պաշտպանության թեման, ինչպես նաեւ՝ Բաքվի բանտերում պահվող 8 գործիչների ազատագրումը: Որոշել են այս խնդիրը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելուն ուղղված գործողությունները շարունակել, սակայն նաեւ հաշվի առնել խնդրի առանձնահատկությունները, որ չվնասեն գործին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: