հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀԿ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում ԵՄ գրասենյակի դիմաց (տեսանյութ)

ՀՀԿ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում ԵՄ գրասենյակի դիմաց (տեսանյութ)

ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց:

ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նամակ են հանձնում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի, ԵԽ գրասենյակներին։

«Սկսել ենք ԵՄ գրասենյակից, որովհետեւ տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, իսկ հաճախ կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, որ եվրոպական կառույցները կողմ են կամ լուռ են այս գործընթացների նկատմամբ, այնինչ թե Վենետիկի հանձնաժողովը, թե Եվրոպայի խորհուրդը, թե Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, բոլորը արդեն արտահայտել են իրենց կարծիքը այս ամենաթողության նկատմամբ»,-ասաց նա:

Ըստ Մամիջանյանի՝ երկրում արտակարգ դրությունը պահպանվում է միայն բողոքի ակցիաները չթույլատրելու համար, սակայն իրենք սեղմ կազմով են մասնակցում և կրում են դիմակներ։

«Վաղ թե ուշ, թե ներքաղաքական, թե միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը պետք է հատակին կպնի եւ իրենք հասկանան, որ իրենք ամեն ինչ չեն կարող անել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

  • Կիսվել: