հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ ժողովուրդը, որ որոշի, կարող է այսօր  երեկոյան էլ իշխանափոխություն անել և ձեզ էլ չի հարցնի. Վարչապետ Փաշինյանը՝ ընդդիմությանը

ՀՀ ժողովուրդը, որ որոշի, կարող է այսօր  երեկոյան էլ իշխանափոխություն անել և ձեզ էլ չի հարցնի. Վարչապետ Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Ոչ դուք եք որոշում ՀՀ-ում իշխանափոխություն կլինի, թե չի լինի, ոչ էլ ուրիշ  մեկը, դա որոշում է ՀՀ ժողովուրդը։ ՀՀ ժողովուրդը, որ որոշի, կարող է այսօր  երեկոյան էլ իշխանափոխություն անել և ձեզ էլ չի հարցնի, ոչ մեկին էլ չի հարցնի։  Եվ ՀՀ ժողովուրդը ձեզ հետ մի քանի  անգամ այդ իշխանափոխությունն արել է և ամեն օր էլ անում է, դուք երբեք ինքնուրույն քաղաքականություն չեք ունեցել և չեք էլ հասկացել ՝ ինչ քաղաքականություն եք վարում։ Վարել եք մի քաղաքականություն, որ ՀՀ-ն երբեք անկախ չլինի, ինքնուրույն  պետություն չլինի, այդ թվում ձեր քաղաքականություն վարելու մոդելը երևաց ԼՂ-ում»,- ԱԺ-ում անդրադառնալով պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը՝ նշեց վարչապետ Փաշինյանը։ 

  • Կիսվել: