ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ-ում Իրանի դեսպանությունը կեղծ և անհիմն է համարում 160 հայ զինվորի՝ Իրանում գտնվելու լուրերը

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը կեղծ և անհիմն է համարում 160 հայ զինվորի՝ Իրանում գտնվելու լուրերը

Իրանական Parstoday.com կայքը տարածել է ՀՀ-ում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղծ լուրերի մասին՝ 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ կապված:
 
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

  • Կիսվել: