երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող է արվել․ Պարետը որոշում է կայացրել

ՀՀ տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող է արվել․ Պարետը որոշում է կայացրել

Պարետ Տիգրան Ավինյանը ՀՀ մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝

1. Սահմանել, որ առանձնահատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող է արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներ ներկայացվելու պարագայում ․

2. Սույն որոշման 1-ին կետի պայմաններին բավարարող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի որոշմամբ՝ Պարետի հետ համաձայնեցնելու և Պարետի 2020թ. մարտի 18-ի N5 որոշման 1-ին կետում նշված զննություն անցնելու ու վարակի ախտանիշներ չհայտնաբերվելու դեպքում․

 

3. Սույն որոշմամբ սահմանված հիմքերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձը (անձինք) ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրազեկվում են Հայաստանում գործող արտակարգ դրության և համապատասխան սահմանափակումների վերաբերյալ, իսկ տվյալ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում բնակության, հրավիրող կողմի և այլ կոնտակտային տվյալները փոխանցվում են համապատասխան առողջապահական մարմիններ՝ բժշկական դիտարկում իրականացնելու նպատակով ․

4. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին՝ վերոնշյալ որոշմամբ սահմանված հիմքերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձանց տվյալները և մուտքի նպատակի մասին տեղեկատվությունը ներկայացնել Պարետի գրասենյակ․

 
 
 

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից»,-ասված է որոշման մեջ:

 

  • Կիսվել: