ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արտակարգ դրությունը կվերանա, կհայտարարվի կարանտին․ Օրենքն ընդունվեց

Արտակարգ դրությունը կվերանա, կհայտարարվի կարանտին․ Օրենքն ընդունվեց

Հայաստանում արտակարգ դրությունը չեղարկելու և մինչև վեց ամիս կարանտին հայտարարելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովն ընդունեց ամբողջությամբ։
 
Օրենսդրական փոթեթին կողմ քվեարկեց 70 պատգամավոր, դեմ էին 19-ը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։ Ըստ կառավարության, օրենսդրական նախաձեռնության նպատակը այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որի միջոցով առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավոր է պայքարել համավարակի դեմ։
 
«Եթե օրենսդրական նախաձեռնությունը ընդունվի և ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11-ը, ապա այո, կառավարությունը և պայքարը համավարակի դեմ շարունակել համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ», -նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

  • Կիսվել: