կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ նախագահը շնորհել է դիվանագիտական աստիճաններ

ՀՀ նախագահը շնորհել է դիվանագիտական աստիճաններ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 4-ին ստորագրած հրամանագրով դիվանագիտական աստիճան է շնորհել դիվանագետների: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Կարապետի ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ,
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Գագիկի ԱՎԱԳՅԱՆԻՆ,
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արշակ Կիրակոսի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ»:

 

  • Կիսվել: