երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ նախագահը Եվրախորհրդարանի անդամների հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

ՀՀ նախագահը Եվրախորհրդարանի անդամների հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵՄ-ում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
«Հայաստանի նախագահի և Եվրախորհրդարանի անդամների հետ խորությամբ քննարկել ենք Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության հետագա խորացմանը»,- գրել է Բալայանը։
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Բելգիայի Թագավորությունում է։ Բրյուսելում նա կմասնակցի այսօր և վաղը կայանալիք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին:
Հավելենք, որ ՀՀ նախագահը Բելգիա է մեկնել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հրավերով։

  • Կիսվել: