ՀՀ նախագահի կողմից շնորհվել են բարձրագույն դիվանագիտական աստիճաններ
Հանրապետության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհելվել՝
Տիգրան Թելմանի Գևորգյանին, Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Կարինե Կառլենի Սուջայանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ
2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհել՝
Արսեն Ալեքսանդրի Առաքելյանին, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան
Դավիթ Վարդգեսի Կնյազյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործացության վարչության պետի պաշտոնակատար
Արման Նորայրի Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ:


