երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ-ն ընտրական մարմինների ինքնավարության առաջընթաց է գրանցել. Varieties of Democracy

ՀՀ-ն ընտրական մարմինների ինքնավարության առաջընթաց է գրանցել. Varieties of Democracy

Հայաստանը գրանցել է ընտրական մարմինների ինքնավարության էական առաջընթաց. Varieties of Democracy ինստիտուտը հրապարակել է 2021 թ. ժողովրդավարության զեկույցը:

Հայաստանը բարելավելով արդյունքները՝ «Ընտրական ավտորիտարիզմից» անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» կատեգորիա:

Այն ներառում է հինգ բաղադրիչ՝ միավորվելու իրավունքը, ընտրական իրավունքը, ազատ և արդար ընտրությունները, գործադիրի ընտրությունը, արտահայտվելու ազատությունը և այլընտրանքային տեղեկատվության աղբյուրները:

Զեկույցում Հայաստանը Վրաստանի և Ուզբեկստանի հետ ճանաչվել է Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի ժողովրդավարացող երկիր:

  • Կիսվել: