չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՀՀ-ն շարունակական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ. Պապիկյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

ՀՀ-ն շարունակական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ. Պապիկյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը։

Մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև վստահության ամրապնդման ուղղությամբ և ընդգծել այդ հարցում միջազգային գործընկերների աջակցության ու ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։

  • Կիսվել: