շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը. Աղաջանյանը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ ՌԴ առաջարկի մասին

ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը. Աղաջանյանը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ ՌԴ առաջարկի մասին

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, անդրադարձել է են երեկ Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով:

Վարչապետն ասել էր, որ 3 առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից, և 3 առաջարկն էլ Հայաստանի համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ:

«Այդ մասին նաև գրավոր ծանուցվել է ՌԴ-ն: Խոսքը մեր կողմից համաձայնության մասին է: Այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին:

ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն հետաքրքրված և շահագրգռված է այս գործընթացը սկսել: Խոսքը, բնականաբար, գնում է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մասին»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: 

  • Կիսվել: