ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ն հայտնվել է ՀԲ-ի «Էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցի առաջին 20-յակում. Փաշինյան

ՀՀ-ն հայտնվել է ՀԲ-ի «Էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցի առաջին 20-յակում. Փաշինյան

Հայաստանի տուժած լինելը կոռուպցիայից միջազգայնորեն ընդունված փաստ է: Այս մասին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով վերջերս բավականին սկանդալային պայմաններում հրապարակվել է Համաշխարհային բանկի «Էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցը, որտեղ նշված են այն երկրները, որտեղ օտարերկրյա օգնությունների մի զգալի բաժինը յուրացվել է էլիտաների կողմից եւ տեղափոխվել օֆշորային գոտիներ:

«Ինչպես կարելի էր կռահել, Հայաստանը հայտնվել է այդ երկրների առաջատար 20-յակում: Այդ ցանկում են հայտնվել, օրինակ, Բուրկինա Ֆասոն, բուրունդին, Գանան, Գայանան, Գվիենա Բիսաուն, Զանբիան, Մավրիտանիան, Նիգերը, Ուգանդան եւ այլ երկրներ, որոնց ժողովուրդներին կոռուպցիայի պատճառով կրած տառապանքները հանրահայտ են աշխարհում:

Բայց մենք միջազգային զեկույցներից չէ, որ պետք է այս ամենի մասին պատկերացում կազմենք, որովհետեւ այդ ամենի մի շատ մեծ մասի թալանը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ եւ մերիրավապահ համակարգը պետք է ի վիճակի լինի բոլորիս հայտնի ճշմարտություններին գրագետ իրավական ձեւակերպումներ տալ։ Կոռուպցիայի դեմ պայքարը որեւէ կերպ չի կարող մեկնաբանվել եւ չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանում օրինական ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ որեւէ նեգատիվ երանգ ունեցող ասելիք։ Հայաստանում բիզնեսը, տնտեսական գործունեությունը պետք է լինի լիարժեք պաշտպանված որեւէ ապօրինի միջամտությունիցՄենք օրինական բիզնեսի առաջ միայն մեկ խնդիր ենք դնում՝ վճարել օրինական հարկեր: Այս կետից հետո մեր ասելիքը ձեռնարկատերերին շարունակում է մնալ նույնը՝ հարստացեք եւ հարստացրեք: Մենք սրա համար կստեղծենք բոլոր անհրաժեշտ պայմանները»:

  • Կիսվել: