կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի միացել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հայտարարությանը, քանի որ երկիրը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ–ում:

InfoPort.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը հայտնեց, որ հայտարարությանը միանալու առաջարկ հայկական կողմին եղել է, սակայն Հայաստանը մերժել է առաջարկը:

«Հայկական պատվիրակությունը չի միացել այդ հայտարարությանը։ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում»,–ասաց Ղուլյանը:

Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները մարտի 26-ին հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած դաժան ահաբեկչությունը։ւնը։

  • Կիսվել: