շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ. Ալիև

ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ. Ալիև

Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գրում է ria.ru-ն:

"Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով հաղորդակցություն կունենա Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան", - ասել Է Ալիեւը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջոցով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա

  • Կիսվել: