ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ կայցելի Հորդանանի Հաշիմյան Թագավորության ԱԳ և արտագաղթյալների նախարարը

ՀՀ կայցելի Հորդանանի Հաշիմյան Թագավորության ԱԳ և արտագաղթյալների նախարարը

Դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին կընդունեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

  • Կիսվել: