շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
ՀՀ-ից պատվիրակություն է մեկնում Ղազախստան՝ ընտրություններում դիտորդական առաքելության համար

ՀՀ-ից պատվիրակություն է մեկնում Ղազախստան՝ ընտրություններում դիտորդական առաքելության համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երեք հոգանոց պատվիրակություն կգործուղվի Ղազախստան՝ կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Պատվիրակությունը Ղազախստան կմեկնի մարտի 15-22-ը:

Պատվիրակության կազմում են վարչապետի աշխատակազմի ղեկվարի օգնական Աշոտ Առուշանյանը, ԱԳՆ աշխատակազմի մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի վարչության աշխատակից Թամարա Հովնանյանը եւ ԿԸՀ աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սեդաննա Մարգարյանը:

  • Կիսվել: