ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանից պատգամավորների այցը ԼՂ համաձայնեցված չի եղել խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ․ Զախարովա

Հայաստանից պատգամավորների այցը ԼՂ համաձայնեցված չի եղել խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ․ Զախարովա

ՀՀ-ից պատգամավորների այցը նախապես համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հաղորդագրությունը, թե ռուս խաղաղապահները կանխել են հայ պատգամավորների մուտքն Արցախ։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան: 

Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ՌԴ խաղաղապահ անձնակազմի պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի սրող քայլերից»,- նշել է Զախարովան։

  • Կիսվել: