երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՀՀ-ի և Վրաստանի ԱԳՆ լրատվության վարչությունները քննարկել են լրատվության և հանրային դիվանագիտության շրջանակներում համագործակցության մի շարք հարցեր

ՀՀ-ի և Վրաստանի ԱԳՆ լրատվության վարչությունները քննարկել են լրատվության և հանրային դիվանագիտության շրջանակներում համագործակցության մի շարք հարցեր

Ապրիլի 10-ին Թբիլիսիում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության և Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունների միջև։

Հանդիպմանը քննարկվել են լրատվության և հանրային դիվանագիտության շրջանակներում համագործակցության մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի և ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերին։

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել գերատեսչությունների միջև ոլորտային փոխգործակցությունը։

 

  • Կիսվել: