ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ի և Ուկրաինայի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ

ՀՀ-ի և Ուկրաինայի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ

Հունիսի 26-ին տեսակապի ձևաչափով քաղաքական խորհրդատվություններ անցկացվեցին Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով, տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Վասիլի Բոդնարը քննարկեցին երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ընդգծվեց առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացման, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի և միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով շփումների ակտիվացումը: 

  • Կիսվել: