շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները քննարկել են ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները քննարկել են ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Նա նշել է, որ Պատրուշևն իրեն հրավիրել է մասնակցելու 2020 թվականի մայիսին նախատեսվող Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա 11-րդ հանդիպմանը։

Գրիգորյանը, մասնավորապես, գրել է.

«ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 7-րդ հանդիպման ընթացքում երկկողմ հանդիպում եմ ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ։

Հանդիպման մեկնարկին ընգծել եմ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան՝ ուշադրություն դարձնելով 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ինտենսիվ երկկողմ այցերին և կարևորել ՌԴ ԱԽ աշխատակազմի կողմից կազմակերպվող միջոցառումների դերը բազմակողմ համագործակցության ամրապնդման մեջ։

Նիկոլայ Պատրուշևը հրավիրեց ինձ մասնակցելու 2020 թվականի մայիսին նախատեսվող Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա 11-րդ հանդիպմանը։

Քննարկեցինք ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության պլանը, օրակարգի ընդլայնման և համատեղ արտադրությունների զարգացման ծրագրերը ու գործողությունները»։

  • Կիսվել: