երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Հաշվի առնելով, որ խորհրդակցությունները բաղկացած էին երկու՝ երկկողմ և բազմակողմ հատվածներից, ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էին համապատասխանաբար ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Անդրեյ Ռուդենկոն և Ալեքսանդր Պանկինը։

Խորհրդակցությունների օրակարգի համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինտեգրացիոն հարթակներում, մասնավորապես՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ-ում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակին վերաբերող այլ հարցեր։

Ռուսաստանյան կողմը երախտագիտություն է հայտնել 2019 թվականին ԵԱՏՄ-ում ՀՀ արդյունավետ նախագահության, ինչպես նաև հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Կողմերն արձանագրել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև քննարկել են առաջիկա ծրագրերի ուղղությամբ իրականացվելիք քայլերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: