ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները զրուցել են Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների վերաբերյալ

ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները զրուցել են Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների վերաբերյալ

Հոկտեմբերի 8-ի գիշերը լույս 9-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, ՌԴ նախագահի` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին։

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգի, ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով  դիակների և գերիների փոխանակման հարցերի շուրջ։

  • Կիսվել: