ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ ԱԺ-ն քուրդ ժողովրդին շնորհավորել է Նովրուզի տոնի կապակցությամբ

ՀՀ ԱԺ-ն քուրդ ժողովրդին շնորհավորել է Նովրուզի տոնի կապակցությամբ

Հայաստանի Ազգային ժողովը, միանալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքներին, մարտի 23-ին բուռն ծափահարություններով շնորհավորեց  քուրդ ժողովրդին Նովրուզի տոնի կապակցությամբ:

Ըստ «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Կնյազ Հասանովի՝ Նովրուզը քուրդ ժողովրդի ամենահին տոներից մեկն է, որը նշվել է դեռ հեթանոսության շրջանում:

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետին եւ ողջ հայ ժողովրդին նման քայլի համար՝ շեշտելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի հնչեցրած շնորհավորանքները հիացմունք եւ ուրախություն պատճառեցին ողջ աշխարհի քրդերին:

Դրան ի պատասխան Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հանրապետության խորհրդարան եւս միանում է վարչապետի շնորհավորանքներին: Նրա խոսքերն ընդունվեցին խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատգամավորների ծափահարություններով:

  • Կիսվել: