երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ առաջին նախագահը և Փայլանը խոսել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին

ՀՀ առաջին նախագահը և Փայլանը խոսել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:

Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

  • Կիսվել: