շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն Արցախում է

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն Արցախում է

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում կարևորվել են այն բոլոր խնդիրները, որոնք կյանքի կոչելու դեպքում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները կլինեն առավել պաշտպանված և պատրաստ՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու առումով:

  • Կիսվել: