կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ անկախությանը հերթական անգամ սպառնում է Ադրբեջանի դաժան վարչակարգը․ Ադամ Շիֆ

ՀՀ անկախությանը հերթական անգամ սպառնում է Ադրբեջանի դաժան վարչակարգը․ Ադամ Շիֆ

Կոնգրեսական Ադամ Շիֆն իր աջակցությունն է հայտնել հայերին՝ ԱՄՆ-ին կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ 

«Այսօր լրանում է Հայաստանի Անկախության 32-րդ տարեդարձը։ Հայաստանի անկախությանը հերթական անգամ սպառնում է Ադրբեջանի դաժան վարչակարգը, որը բռնություն և էթնիկ զտումներ է իրականացնում Հայաստանի և Արցախի ժողովուրդների նկատմամբ։

Այժմ, առավել քան երբևէ, Միացյալ Նահանգները պետք է աջակցի մեր հայ եղբայրներին և քույրերին, որպեսզի նրանք խաղաղ և անվտանգ ապրեն: Ես կոչ եմ անում վարչակազմին անհապաղ միջամտել՝ բռնությանը վերջ տալու համար։ Եվ ես միշտ համերաշխ եմ լինելու հայ ժողովրդի հետ»,- գրել է Շիֆը։

  • Կիսվել: