ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն Երևանի և Բաքվի ներկայացուցիչների բրյուսելյան հանդիպման մասին տեղեկություն չունի

ՀՀ ԱԳՆ-ն Երևանի և Բաքվի ներկայացուցիչների բրյուսելյան հանդիպման մասին տեղեկություն չունի

Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկություն չունի Երևանի ու Բաքվի ներկայացուցիչների միջև Բրյուսելում նախատեսվելիք հնարավոր հանդիպման մասին, ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ նման հանդիպման մասին տեղեկատվություն առկա չէ։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 29-ին հայտարարել է, որ նախապատրաստվում է մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը:

  • Կիսվել: