հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 17-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին, որտեղ քննարկվել են կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր և տարածաշրջանային զարգացումները։ Սաֆարյանը նաև անդրադարձել է «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախաձեռնության մեկնարկին՝ նշելով, որ դրա շրջանակում այս տարի նախատեսված են մի շարք մշակութային միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ի թիվս այլ թեմաների, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ապրիլի 16-ին կայացած «Մեղրին 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագծի հանդիսավոր մեկնարկին՝ նշելով, որ տվյալ նախաձեռնության շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում են մի շարք մշակութային միջոցառումներ:

Նիստի արդյունքներով ընդունվել են օրակարգային փաստաթղթեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: