հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռենա Բիթերին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են արձանագրել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հյուպատոսական բնույթի մի շարք հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ աջակցության ցուցաբերումը:

 

  • Կիսվել: