երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի հետ

Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Վահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերի լայն շրջանակ։

  • Կիսվել: