չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել դեսպանատունը շրջափակած ցուցարարների դեմ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել դեսպանատունը շրջափակած ցուցարարների դեմ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը՝ հորդորելով քայլեր ձեռնարկել դեսպանատունը շրջափակած ցուցարարների դեմ։

Այդ մասին դեսպանատան աշխատակիցները հայտնել են ՏԱՍՍ լրատվական գործակալությանը։

՛՛Մենք ուշադրություն դարձրեցինք Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելու մասին համացանցում տարածված կոչերին։ Նրանց հայտնվելուց հետո դիվանագիտական ​​առաքելությունն արգելափակվել է նախ մասամբ, ապա՝ ամբողջությամբ։ Նորմալ գործունեությունը շարունակում է անհնարին լինել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև ինքնաբուխ հավաք է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են գործուն քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:

  • Կիսվել: