չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հետաքրքիր տեսակի ղեկավար է դարձել՝ ոչ մեկի հասցեին ավելորդ ոչինչ չի ասում, ոչ մեկին չի մեղադրում, ամեն ինչում Հայաստանի շահն է փնտրում․ Սուքիասյանը՝ Փաշինյանի մասին

Հետաքրքիր տեսակի ղեկավար է դարձել՝ ոչ մեկի հասցեին ավելորդ ոչինչ չի ասում, ոչ մեկին չի մեղադրում, ամեն ինչում Հայաստանի շահն է փնտրում․ Սուքիասյանը՝ Փաշինյանի մասին

«Իսկ աշխարհում ո՞ր երկրների անվտանգության խնդիրն է լուծված, բացի մի քանիսից։ Չնայած վերջերս եվրոպական երկրների քաղաքացիներ շատ կային, ինձ հետ հեռախոսազրույց են ունեցել,  և կարծում եմ, առավել ցածր մտահոգություններ չունեն, ինչը որ մենք ունենք։  Ուզում եմ ասել՝ այստեղ է պետք է հասկանանք Եվրոպայի հզոր տնտեսություն ունեցող երկրները ասում են՝ չենք հասկանում՝ ինչ է կատարվում, բա մեզ ո՞վ է պաշտպանելու»,- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այս դիտարկումն արեց ի պատախան լրագրողի այն հարցին, որ ցանկացած երկրի իշխանություն առաջին հերթին պիտի լուծի երկրի անվտանգության հարցը, եթե իշխանությունն այսօր խոստովանում է, որ անվտանգության հարցը շատ բարդ է և չի կարողանում լուծել, ինչու՞ հրաժարական չի տալիս։ 

Մենք պետք է ամեն ինչ անենք, հզորանանք, որ այլ երկրների ղեկավարները , այլ երկրների քաղաքացիները մինչև անգամ իրենց մտքով նման բան չանցկացնեն։ Շատ ժամանակ դիվանագիտական, ոչ դիվանագիտական  կամ որոշակի ռազմավարական-մարտավարական ձևեր են ընտրում, որ ուզում են ճնշում գործադրել այս կամ այն գործընթացի վրա։ Պետք է հասուն լինենք, կայուն,  ճիշտ գնահատենք տվյալ ժամանակահատվածը  և մենք ինքներս առիթ չտանք։ Հայաստանում այս մոդելը, որը  ընտրված է, այս ձևաչափը՝  որով տնտեսությունը պետք է զարգանա, անհնար է չզարգանա։ Աշխարհի բոլոր երկրները այս ճանապարհով են անցել , ասաց Սուքիասյանը  լրագրողի հարցին ի պատասխան,որ եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, այդ երկիրը հավակնություններ չի՞ ունենա նաև ՀՀ-ի հանդեպ։ 

Հարցին, թե ընդդիմությունը ասում է, եթե վարչապետը հրաժարական տա ստեղծված իրավիճակում բեկում կմտցվի , Սուքիասյանն արձագանքեց՝ օրինակ բերելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը․  «Ուկրաինայում 47-րդ օրն է պատերազմ է։  Ես ինչքան գնահատում եմ , Նիկոլ Փաշինյանը քաղաքական համակարգը լավ պատկերացնում է։ Ես պետք է հասկանամ Ուկրաինայում երկրի իշխանություններն ինչ արեցին, ուր գնացին, բայց Ուկրաինայի ոչ մի քաղաքացի  ոչ մի քաղաքական ուժ  չբարձրացրեց նախագահի հեռացման հարցը։ Հարց է ծագում, այդ իշխանությու՞նն է այդքան թանկ, թե՞  Արցախի հարցի լուծումը, Հայաստանի հզորացման հարցը։ Ինչու՞ հրաժարականներ, եկեք հավաքվենք, օգնենք  հզորանանք»։ 

Լրագրողի հարցին, թե այժմ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փորձի կարիքը չկա՞, Սուքիասյանը պատասխանեց, որ «ձախողված փորձ, միգուցե դա էլ է շատ պետք, այդտեղ էլ պետք է հասկանալ թե ինչի համար ձախողվեց, ինչո՞ւ չստացվեց այդ տարիներին»:

Իսկ հարցին, թե արդյոք վստահ է Սուքիասյանը, որ հիմա Փաշինյանն ինչ անում է ճիշտ է, այն ուղին որ հիմա ընտրված է՝ հաջողությո՞ւն է բերելու, պատգամավորն ասաց.

«3 կարևոր բան ասեմ ձեզ։ Մի հետաքրքիր տեսակի ղեկավար է դարձել՝ ոչ մեկին հասցեին ավելորդ ոչինչ չի ասում, ոչ մեկին չի մեղադրում, ամեն ինչում Հայաստանի շահն է փնտրում: Բավականին լավ է սովորել համալսարանում, բավականին դժվար ճանապարհ է անցել»,- ասաց Խաչատուր Սուքիասյանն ու հավելեց, որ «Լևոն Տեր-Պետրոսյանին էլ է բավականին հարգում, որ իր կենցաղը մտավորականի կենցաղ է, Նիկոլ Փաշինյանի կենցաղն էլ է մտավորականի կենցաղ՝ ոչ մի ավելորդ կամ այլ չգիտեմ ինչեր չկան: Դա ինչ-որ մի աստիճան  վստահություն է առաջացնում։ Ինքն անձնական չէ, այլ գաղափարական է գործում ու գտել է  ճանապարհը, որը պետք է լինի»: Սուքիասյանի խոսքով մի շատ կարևոր բան էլ կա Նիկոլ Փաշինյանի մեջ, որն իրեն դուր է գալիս՝ պայմանավորվածություններ չի խախտում, «աճպարարությամբ չի զբաղվում, հստակ կարողանում է ասի ոչ, հստակ կարողանում է ասի՝ չէ՛,  չի լինի դա»:

  • Կիսվել: