երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հերթով թվում եմ օրվա ֆեյքերը ու կեղծիքները. Արայիկ Հարությունյան

Հերթով թվում եմ օրվա ֆեյքերը ու կեղծիքները. Արայիկ Հարությունյան

Հայաստանի պետականության դեմ հիբրիդային պատերազմը նոր թափ է ստանում, ինչը մեզանից պահանջում է համախմբում, սթափություն, հետևողականություն ու կամք: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անդրադարձել օրվա ընթացքում մամուլում շրջանառվող կեղծ տեղեկատվություններին։

«Հերթով թվում եմ օրվա ֆեյքերը ու կեղծիքները:

- Մարդկանց հույզերի վրա խաղալով՝ տարածեցին հայտնի զինվորական Քյոխի մահվան մասին ֆեյք լուրը:

-Իրականում նա ողջ է, արդեն մի քանի տարի թիկունքում է, ու եթե սպանվեր, կսպանվեր հոկտեմբերի 27-ի հեղինակների, հայտնի դավադիրների կողմից։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընտանիքի անդամներն ունեն Կանադայի քաղաքացիություն:

- Մի շփոթեք ձեր ղեկավարի հետ, ում թոռները ծնվում են ԱՄՆ-ում, որպեսզի դառնան այդ երկրի քաղաքացի: Իրականում վարչապետն ունի բացառապես մի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության:

-Երևանում բողոքի ակցիաներին մասնակցում է հսկայական բազմություն։

- Ցերեկվա ժամերին բողոքի ակցիաներին թեժ պահին մասնակցում էր ընդամենը 800-900 քաղաքացի։

-Մի շարք ուսումնական հաստատություններում դասադուլ է։

-Հանրապետության ուսումնական հաստատությունները հերքել են այս ֆեյք ցանկերը, այդ դասադուլներն էլ, ցավոք, մեր սիրելի ուսանողների կողմից օգտագործում են դասի չգնալու համար: Գնացեք դասի, որ սրանց նման անգրագետ չդառնաք:

- Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները քննարկում են պարետային ժամ մտցնելու հարցը։

- Իրականում ձեր անիմաստ շոու շարժումների ամենաթեժ պահերին նույնիսկ պարետային ժամ մտցնելու հարց չի քննարկվել, ինչ մնաց հիմա քննարկվի:

-Հայկական անձնագրերով թուրքերը մուտք են գործել Հայաստան ու առևանգում են երեխաների։

-Կատարյալ ախմախություն, որը պարբերաբար սրանց կողմից գցվում է շրջանառության մեջ սկսած 2020 թվականից։

- Հայաստանի սահմանամերձ համայնքի բնակիչները ռուսական հեռախոսահամարներից SMS հաղորդագրություններ և զանգեր են ստանում, որ պետք է տարհանվել, շուտով պատերազմ է սկսվելու։

- Նոր պատերազմի վտանգ ու տարհանման անհրաժեշտության բացարձակապես չկա։ Միտումը մեկն է՝ խուճապ տարածել, պետության նկատմամբ կորցնել վստահությունը, չդիմադրել:

Միասին տարածելով այս ստերի բացահայտումը՝ լուրջ զենքից կարող ենք զրկել փնթի միկրոբլոգերների թիմին ու իրենց՝ ոչ պակաս փնթի տերերին:

Չվախենաք»,_գրել է նա։

  • Կիսվել: