ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հերի՛ք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի. Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

Հերի՛ք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի. Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

Հերի՛ք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի։ Մենք արդեն տեսել ենք այդ հղումների ճակատագիրը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի այն նկատառմանը, թե Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջափակված է թշնամի ուժերով, իսկ ջրի աղբյուրները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Մենք ապացուցել և հիմնավորել ենք Զանգեզուրի մոլիբդենային կոմբինատում կատարված կողոպուտը։ Դուք գո՞հ եք, որ այդ կոպեկների համար հայտնվել եք այս դահլիճում և հիստերիկա եք բարձրացրել»,- վրդովմունք հայտնեց Փաշինյանը։

  • Կիսվել: