երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հելսինկիում ընդունված բանաձևը կոչ է անում Բաքվին՝ բացել միջանցքը և ազատ արձակել ռազմագերիներին

Հելսինկիում ընդունված բանաձևը կոչ է անում Բաքվին՝ բացել միջանցքը և ազատ արձակել ռազմագերիներին

«Հելսինկիում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում միաձայն ընդունվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև։ Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը․

«Ֆրանսիայի հանրապետական մեր գործընկերների հետ համատեղ ներկայացված բանաձևը կոչ է անում անհապաղ բացել միջանցքը և դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Այն նաև կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներով և դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը` Ադրբեջանի կողմից կրկնվող ռազմական ագրեսիաներին պատշաճ կերպով արձագանքելու նպատակով:

Բանաձևն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ և չունի ռազմական լուծում։

Այն հակամարտության կարգավորման համար հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտին, ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքը։

Շարունակում ենք աշխատել մեր միջազգային գործընկերների հետ՝ ի շահ Հայաստանի»։

  • Կիսվել: