շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նախորդ 8 ամիսները  դժոխքի ճանապարհ էին․ Փաշինյան

Նախորդ 8 ամիսները դժոխքի ճանապարհ էին․ Փաշինյան

Հանրապետության հրապարակում ՔՊ կուսակցության հրավիրած հանրաքավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ 8 ամիսները իրենց համար դժոխքի ճանապարհ էին՝ շեշտելով, որ Հայաստանի ժողովուրդն իրենց ուժ, վստահություն և իշխանություն է տվել՝ շարունակելու ՀՀ առաջնորդությունը

«Նախընտրական քարոզարշավ մենք մուտք գործեցինք հետպատերազմական դժոխային ճանապարհից հյուծված, անեծքների ու հայհոյանքների, սպառնալիքների ու հոխորտանքների, դավադրությունների ու դավաճանությունների անվերջանալի թվացող շարքից խոցոտված: Այս վիճակում մենք դուրս եկանք քարոզարշավի և փարվեցինք ՀՀ ժողովրդին: Ժողովուրդը մեզ ընդունեց այնպես, ինչպես ընդունում ենք պանդխտությունից կամ գերությունից վերադարձած հարազատին։

Հազարավոր մայրեր մեզ գուրգուրեցին հարազատ մոր պես, հազարավոր հայրեր մեզ ուժ տվեցին հարազատ հոր նման, հազարավոր քույրեր մեզ թև տվեցին հարազատ քրոջ պես, հազարավոր եղբայրներ մեզ թիկունք եղան հարազատ եղբոր նման, Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ տվեց և ուժ տվեց, վստահություն տվեց և սեր, մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը: Եվ հիմա մնացել է դե ֆակտո այս իրողությունն արձանագրել դե-յուրե»,- ասաց Փաշինյանը:

Ելույթում Փաշինյնաը նաև հայտնեց, որ հանրահավաքից հետո  մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրությունների բանավեճին։

«Եվ հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ «հոխորտացողներին»,-ասաց Փաշինյանը՝ հորդորելով գնալ և ուղիղ եթերում կանգնել ժողովրդի առաջ, ի ցույց դնել, թե ով ով է, ով որտեղից է գալիս և ուր է գնում:

  • Կիսվել: