շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի են մանրամասներ՝ վաղը կայանալիք Պուտին-Ալիև հանդիպումից

Հայտնի են մանրամասներ՝ վաղը կայանալիք Պուտին-Ալիև հանդիպումից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին կհանդիպեն Մոսկվայում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կողմերը կքննարկեն  Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում` Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են նաև քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը:

Ըստ հաղորդագրության` բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: