Հայտնի են Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների նախագահները
Երևանի ավագանու որոշմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Մարատ Թոխյանն ընտրվել է Իրավական հարցերի, Ալեքսանդր Բադալյանը՝ Քաղաքաշինության և հողօգտագործման, իսկ Հայկ Միրզոյանը՝ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում:
«Հանրապետություն» կուսակացությունից Հայկ Սահակյանն էլ ընտրվել է Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ:



