երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայտնի է, թե ովքեր են գլխավորում Երևանի ավագանու խմբակցությունները

Հայտնի է, թե ովքեր են գլխավորում Երևանի ավագանու խմբակցությունները

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը, մասնակցում է ավագանու 48 անդամ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է  ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։

«Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը։

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Վահան Ավագյանը, քարտուղար՝ Վահե Եսայանը։,

  • Կիսվել: