ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի է կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութի հավանական արժեքը

Հայտնի է կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութի հավանական արժեքը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արժեքը, որը մշակում է ամերիկյան Moderna ընկերությունը, կարող է լինել մոտ 50-60 դոլար: Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ հղում անելով հավանական գնորդների հետ ընկերության բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին:

Նշվում է, որ նման արժեք կարող է սահմանվել երկրի ներսում պատվաստանյութի վաճառքի համար, ինչպես նաև բնակչության շրջանում եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներ արտահանման համար:

Միևնույն ժամանակ, այլ ընկերությունները, որոնք նույնպես մշակում են դեղամիջոցներ, իրենց արտադրանքի արժեքն ավելի ցածր են գնահատել: Մասնավորապես, Pfizer-ը և BioNTtech-ն անվանել են 19,5 դոլար, իսկ AstraZeneca-ն՝ 3-4 դոլար:

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Moderna-ի կողմից նշված արժեքը դժվարացնում է ապրանքի գնման շուրջ բանակցությունները, քանի որ մյուս արտադրողները խոստացել են զգալիորեն ցածր գներ: Նշվում է, որ այս պահին արժեքը դեռևս վերջնական չէ:

  • Կիսվել: