հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայկական օրակարգը տապալվել է Մոսկվայում, թշնամու օրակարգը ճշգրտորեն իրականացվում է այսօր․ Մարուքյան

Հայկական օրակարգը տապալվել է Մոսկվայում, թշնամու օրակարգը ճշգրտորեն իրականացվում է այսօր․ Մարուքյան

Թշնամու օրակարգը շարունակում է գերակշռել հայկական օրակարգին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հայկական օրակարգը տապալվել է Մոսկվայում, հայկական օրակարգով հարց չի քննարկվել: Թշնամու օրակարգը ճշգրտորեն իրականացվում է այսօր, հայկական օրակարգը չի իրականացվում, քանի որ պարտության սիմվոլը շարունակում է գնալ խոսել»,-ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյաննը պետք է հրաժարվեր հայտարարության տակ ստորագրելուց:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ դիակների փոխանակման խնդիրներ ունենք, բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեին և լուծում ստանային: «21-րդ դարում Ժնևյան կոնվենցիաները վավերացրած Ադրբեջանը կոնկրետ միջազգային հանցագործություն է կատարում՝ ռազմագերիներին չվերադարձնելով»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի`եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն նոր մարդ գնար բանակցությունների, կաշկանդված չէր լինի նոյեմբերի 9-ի փաստաթղթի շարունակական պրոցեսով: «Իրար ինչ ասես ասած լիդերները չեն կարողանալու գալ ընդհանուր լուծման, օրինակ` ռազմագերիների հարցում, բայց ճնշման տակ ստորագրում են փաստաթուղթ ու հրճվում, թե գնացքները սենց կգնան, հետո նենց կգնան»,-հավելեց նա:

  • Կիսվել: