կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկական կողմը Շառլ Միշելից պետք է «սպռոս» անի․ ԼՂ-ն չկա, ժողովուրդը փախստական է, Ալմա Աթայի հռչակագիրը էլ չի գործում․ Մարուքյան

Հայկական կողմը Շառլ Միշելից պետք է «սպռոս» անի․ ԼՂ-ն չկա, ժողովուրդը փախստական է, Ալմա Աթայի հռչակագիրը էլ չի գործում․ Մարուքյան

Հայկական կողմը հիմա Շառլ Միշելից պետք է «սպռոս» անի՝ դուք ասում էիք, որ ճանաչեք իրար՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ԼՂ ժողովուրդը ունենա իրավունքներ և անվտանգություն՝ միջազգային մեխանիզմի ներքո։ Այս մասին Կարպիս Փաշոյանի հետ համատեղ «Պլատֆորմ» փոդքասթի շրջանակներում ասաց ՀՀ հատուկ հանձնարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանն ասում է, որ սահմանազատման հիմքում պետք է դրվի Խորհրդային Միության 1975 թվականի քարտեզը։ Ադրբեջանն ասում է, որ որևէ քարտեզ որպես հիմք չի ընդունում։

Խոսելով գյուղի մասին, Հայաստանը միակողմանիորեն գնում է զիջման։ Ադրբեջանը դուրս չի գալիս Ջերմուկի հատվածներից, Սոթք-Խոզնավարից, Տավուշի հատվածներից և այլ տեղերից։

Մենք էլ Ալիևից պետք է պահանջենք, որ ինքը դուրս գա այն տեղերից, որտեղ ինքն է առաջ եկել։ Բայց մենք գնում ենք միակողկամնի զիջման։ Փաստարկը, որ դա չանենք ինչ կլինի, պետք է ասվի՝ կլինի պատերազմ»։

Մարուքյանի խոսքով՝ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, չի ձգտում պայմանագիր կնքելու,և մենք չենք կարող մեր սահմանած կարմիր գծերը անընդհատ վերափոխել, հետ քաշել։

«Հայկական կողմը հիմա Շառլ Միշելից պետք է «սպռոս» անի՝ դուք ասում էիք, որ ճանաչեք իրար՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ԼՂ ժողովուրդը ունենա իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի ներքո։ Կբանակցեն կողմերը, հիմա մի բանակցող կողմը նստած է Ադրբեջանի բանտում՝ խոշտանգումների ու անմարդկային պայմանների մեջ։

Ինչ ասում էիք, փլուզվեց, չկա ԼՂ-ն, մարդիկ այսօր փախստական են Հայաստանում։ Այդ ամենի հետ միասին Ալմա Աթայի հռչակագիրը չի գործում։ Այս ամեն ինչից մնացել են միայն եվրոպական դիտորդները»,-նշեց Մարուքյանը:

  • Կիսվել: