երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել. ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել. ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: Այս մասին ասել է  ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն այն մասին, որ պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման Մոսկվայում ռուս-ադրբեջանա-հայկական գագաթաժողովի կազմակերպման հեռանկարով՝ նշյալ փաստաթղթի ստորագրման համար։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի ընդհանուր հայտարարությանը՝ Անի Բադալյանն ասաց, որ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություն չունի:

  • Կիսվել: