երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայկական կողմը հրաժարվեց Բիշքեկի հանդիպումից․ հարց է առաջանում ուզո՞ւմ է խաղաղություն. Ալիև

Հայկական կողմը հրաժարվեց Բիշքեկի հանդիպումից․ հարց է առաջանում ուզո՞ւմ է խաղաղություն. Ալիև

Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով պետք է կայանար երեք ԱԳ նախարարների հանդիպումը Բիշքեկում, սակայն հայկական կողմը հրաժարվեց։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ներառում է ռուսական կողմի միջնորդությունը։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից»,-ասել է նա՝ նշելով, թե հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզո՞ւմ է․ «Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, ու սրանից պետք է ելնել»,-հավելել է Ալիևը։ 

 

  • Կիսվել: