ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայկական կողմը առաջարկել է ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահման բացել դիվանագիտական անձերի համար, սակայն թուրքական կողմը մերժել է. Բացառիկ մանրամասներ բանագնացների վերջին հանդիպումից

Հայկական կողմը առաջարկել է ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահման բացել դիվանագիտական անձերի համար, սակայն թուրքական կողմը մերժել է. Բացառիկ մանրամասներ բանագնացների վերջին հանդիպումից

Հայաստանի իշխանությունները շարունակում են  խոսել «խաղաղության դարաշրջան» բացելու ու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու կենսական անհրաժեշտության մասին, իսկ ի՞նչ են մտածում այդ մասին Թուրքիայում, մասնավորապես թուրք հասարակությունը, հարցի պատասխանը եւ ոչ միայն փորձել ենք ստանալ պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանից, ով նկատեց.

- Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը առհասարակ Թուրքիայի օրակարգում չի արծարծվում, այդ իսկ պատճառով հասարակության մեծ մասը առհասարակ ոչ տեղյակ է խաղաղության դարաշրջան բացելու մասին, ոչ էլ իր կարծիքն է առհասարակ հայտնում: Այդ թեմային չի անդրադառնում անգամ թուրքական մամուլը: Թուրքական հասաչակությունը այնտեղյակ է իշխանությունների պլաններից:

-Այսինքն պաշտոնական մակարդակից չի՞ իջնում այս հարցը հասարակություն:

-Այո, թուրք-հայկական բարեկամության հարցի վերաբերյալ մենք տեղեկատվություն ենք ստանում բացառապես, երբ  երկու երկների բանագնացները հանդիպում են: Մինչ օրս եղել երկու հանդիպում բանագնացների միջեւ, նախատեսվում է նաեւ երրորդը: Հատկանշական է, որ այդ հանդիպումների բովանդակության մասին էլ հասարակության հստակ տեղեկատվություն չի տրամադրվում: Վերջերս միայն տեղեկություն տարածվեց, որ հայկական կողմը այդ հանդիպումներից մեկի ընթացքում առաջարկել է ցամաքային սահման բացել գոնե դիվանագիտական անձերի համար, սակայն թուրքական կողմը մերժել է: Ըստ էության, որեւէ առաջընթաց անգամ այդ հանդիպումներում նկատելի չէ: Տակավին թուրքական կառավարությունն էլ, ըստ էության, հստակ քայլերի պատրաստ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բնականոն ընթացքի վրա դնելու ուղղությամբ: Միայն պաշտոնական առումով հայտարարություևններ են, ցանկություններ, բայց ոչ ավելին:

Ընդգծեմ, սակայն, որ եթե թուրքական ղեկավարությունը սկսի խոսել այդ մասին ժողովրդի հետ, թուրք հասարակության ճնշող, ջախջախիչ մեծամասնությունը դրական կարձագանքի: Անշուշտ, կգտնվեն նաեւ ծայրահեղականներ, ովքեր դեմ կարտահայտվեն, բայց դա շատ չնչի մաս է կազմելու վստահաբար:

Ձեզ օրինակ բերեմ, որպեսզի Դուք պատկերացում կազմեք թուրք հասարակության դիրքորոշումը հայ հասարակության նկատմամբ: Կհիշեք` օրերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, գտնվելով մեքենայում Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան մոտ, ցույց է տվել «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։ Սա թուրք հասարակության ճնշող մեծամասնության կողմից չողջունվեց` հիմնական շեշտադրումը դնելով նրա վրա, որ նման ժեստ ցուցադրելը հարիրի չէ դիվանագիտական առաքելություն ունեցող անձին:

Աղբյուրը՝ iravunk.com:

  • Կիսվել: