ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայաստանի պատվիրակ Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակիչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայաստանի պատվիրակ Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակիչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Մոտենում է «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ մեր պատվիրակ Պարգը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ 2025» երկրորդ կիսաեզրափակիչը կարող եք դիտել այսօր` ժամը 23:00-ին, Առաջինով։

www.esc.vote կայքում արդեն բաց է քվեարկությունն այն երկրների համար, որոնք Եվրատեսիլին չեն մասնակցում: 

Այցելեք www.esc.vote կայք (ձեր բանկային ու հեռախոսային քարտերը պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված)։

Քվեարկեք Հայաստանի օգտին՝ առավելագույնը 20 քվե (եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի պատվիրակին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20)։

Եվրատեսիլին չմասնակցող երկրներից կարող եք քվեարկել մինչև 2-րդ կիսաեզրափակչի մեկնարկը, ինչպես նաև մրցութային ելույթներից հետո՝ բուն քվեարկության ժամանակ:
 

  • Կիսվել: