ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,-նշել է նա:

  • Կիսվել: