ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հանձն ենք առել կասեցնել այս շարունակական աղետը. Բագրատ Սրբազան

Հանձն ենք առել կասեցնել այս շարունակական աղետը. Բագրատ Սրբազան

Այսօր Սրբազան պայքար շարժման տելեգրամյա ալիքը հեռարձակել է Շարժման առջնորդ Բագրատ Սրբազանի հարցազրույցը, որտեղ նա, մասնավորապես, նշել է. «Սա մեզ համար ազգային ազատագրական պայքար է՝ այսպես կոչված իշխանություններից ազատագրվելու»:

Բագրատ Սրբազանըի խոսքով՝ պայքարը քաղաքական լուծում ունի։

«Քաղաքական լուծումներ կան, դրանց մասին խոսվել է։ Տարբերակը, որպես այդպիսին, մեկն է՝ հեռացնել այս մարդկանց։ Ահա, քաղաքական լուծում եմ ասում։ Եվ այդ ճանապարհի մեջ մենք հաստատ համոզումով առաջ ենք գնում»,- ասել է նա։

Բագրատ Սրբազանը վերահաստատել է՝ հանձնառու են շարունակել պայքարի՝ իրենց ստանձնած պատասխանատվությունը։

«Մեր հանձնառությունը շատ հստակ է, պատասխանատվությունն էլ՝ շատ հստակ․ սա վերաբերում է ամբողջ Հայաստանին, մեր ժողովրդին, մեր ազգին, մեր պատմությանը, մեր գալիքին։ Մենք հանձն ենք առել, այդ պատասխանատվությունը ստանձնել ենք՝ կասեցնել այս շարունակական աղետը»,- ասել է նա և շեշտել՝ պայքարը շարունակվում է, հասնելու են ցանկալի վերջնարդյունքին։

 

  • Կիսվել: